Պետերբուրգում ձախողվել է «Բացիր աչքերդ» հակաֆաշիստական կինոփառատոնը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռասիզմի եւ այլատյացության դեմ 6-րդ միջազգային կինոփառատոնը պետք է բացվեր այսօր` մարտի 30-ի երեկոյան` Միխայիլ Շեմյակինի հիմնադրամի շենքում:

Արդեն երկրորդ տարին է, որ պետական հարթակները` Կինոյի տունն ու «Ռոդինա» կինոկենտրոնը հրաժարվում են ընդունել փառատոնը, դա բացատրելով զբաղված գրաֆիկով: Փառատոնի կազմակերիչները, սակայն, պնդում են, որ պատճառը գաղափարական հակասություններն են:

Կազմակերպիչները վճռական են տրամադրված կինոփառատոնի համար նոր տարածք գնելու հարցում: