Քիչ առաջ Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հնարավոր է, այսօր աշխատանքից ազատվի ոստիկանության Նոր-Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետ Արմեն Իսրայելյանը` նշանակվելով ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Իսկ նրա փոխարեն Ավանի բաժանմունքի պետ է նշանակվելու ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Շամիրյանը: