Աշխարհի ատոմակայանների անվտանգության ապահոմանը նվիրված միջոցներին համաժողովը կկայանա հունիսի 20-24-ին Վիեննայում` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր գրասենյակում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների վրա:
Նախօրեին ատոմակայանի անվտանգության հարցերով միջազգային համաժողով հրավիրելու մտադրության մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպիսի հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում մարտի 11-ին երկրաշարժի արդյունքում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով:
Սպասվում է, որ փորձագետներից բացի, համաժողովին մասնակցության հրավեր կստանան նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 151 մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները:





























