Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, հայ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, օպերային երգարվեստի բնագավառում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Գեղամ Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին հոբելյանի առթիվ եւ հանձնել պետական պարգեւը: