Կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, որոնք կիրառվում են Լիբիայի նկատմամբ, Ադրբեջանն ակնհայտորեն, խառնում է իրերի դրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Բաքվի դիմումը ՄԱԿ-ի ԱԽ-ին:
«Ադրբեջանը, երեւի, չի գիտակցում, որ միջազգային հանրությունը Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, որովհետեւ այդ երկրում խախտվում են ժողովրդավարության նորմերը, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում, որտեղ իշխանությունը հորից անցնում է որդուն: Այնպես որ, եթե խոսքը գնում է խպատժամիջոցների մասին, ապա դրանք, ավելի շուտ, պետք է կիրառվեն Ադրբեջանի, բայց ոչ երբեք Հայաստանի դեմ»,- ասել է Շարմազանովը:





























