Իրանը գաղտնի մահապատժի է ենթարկել հայ-հրեական ամուսնական զույգի եւ եւս երեք մարդու: Դա հաստատել են իրանցի քրիստոնյաներն ու իրավապաշտպանները, գրում է BosNewsLife-ը:
Իրանական անկախ քրիստոնեական Mohabat News գործակալությունը հայտնում է, որ Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին եւ նրա ամուսինը` Վարուժան Պետրոսյանը մահապատժի են ենթարկվել Թեհրանի հայտնի «Էվին» բանտում: Եւս մեկ կին եւ երկու տղամարդ, որոնց ինքնությունը առայժմ չի պարզվել, նույնպես մահապատժի են ենթարկվել:
Մահապատիժը արտոնել էր Իրանի Հեղափոխական դատարանը:
Անհայտ է, թե ինչ մեղադրանքներով են այդ անձինք դատապարտվել մահապատժի: Իրանի պաշտոնյաները լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնել:
Ըստ իրավապաշտպանների, մահապատիժը տեղի է ունեցել մարտի 14-ին:
Սպանվածների հարազատները խնդրել են վերադարձնել նրանց դիակները, որպեսզի կարողանան թաղել այն:




























