Իրանում տեղի են ունեցել ընդդիմության առաջնորդների մեկի` Միր Հոսեյն Մուսավիի հոր` Միր Իսմայիլ Մուսավիի թաղումը: Վերջինս, ի դեպ, Իրանի այաթոլլա Համենեիի զարմիկն է:

Թաղման արարողությունը պետք է սկսվեր Թեհրանի Հանիգահ թաղամասում, բայց դադարեցվել է ոստիկանության միջամտության արդյունքում:

Առայժմ հայտնի է, որ ձերբակալվել են յոթ մարդ:

Ոստիկանությունը նաեւ առեւանգել է դագաղը եւ շտապօգնության մեքենայով տարել անհայտ ուղղությամբ: Միր Իսմայիլ Մուսավին մահացել էր մարտի 30-ին` 103 տարեկան հասակում:

Միր Հոսեյն Մուսավին եւ նրա կինը փետրվարի 14-ից գտնվում են տնային կալանքի տակ: Վերջին օրերին նրան թույլատրվել էր այցելել հորը: