Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով ձերբակալված անձանց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի ընթացքում այցելել են բոլոր անձանց, որոնք ձերբակալվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված»,- նշեց Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ ներկայումս պաշտոնական տվյալներով Ադրբեջանում են երեք հայազգիներ՝ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը եւ Արայիկ Ղազարյանը:

Հայաստանում Ադրբեջանից ձերբակալված անձինք չկան:

Արցախում բանտարկության պատիժ են կրում Ադրբեջանի 2 քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը՝ կրկնակի սպանության համար, այդ թվում՝ անչափահասի: