Acer ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Ջանֆրանկո Լանցին հրաժարական է ներկայացրել: Այդ մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լանցին տարաձայնություններ ուներ Acer-ի տնօրենների խորհրդի մեծամասնության հետ` ընկերության հետագա զարգացման վերաբերյալ: Նրանք  չեն կարողացել կարգավորել խնդիրներն անգամ բանակցությունների երկար ամիսների ընթացքում:

Acer-ի ժամանակավոր ղեկավար է նշանակվել տնօրենների խորհրդի նախագահ Ջեյ Թի Վոնգը:

Լանցին սկսել է աշխատել Acer-ում 1997-ից, իսկ 2000-ից Acer-ի եվրոպական ղեկավարն է:

2010թ.  Acer-ի մաքուր շահույթը կազմել է 476 միլիոն դոլար: