Ֆուտբոլի լեգենդ և ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆը կմասնակցի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին որպես Soft Construct Development Office ընկերության հյուր:

 «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։