ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը քնել է ՄԱԿ ԳԱ-ում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Լրագրողների կողմից հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է քաղաքական գործիչը նստած փակ աչքերով, իսկ այնուհետեւ իջեցնում է գլուխը։ Ինչպես հստակեցնում է CNBC-ը, Ռոսը այդ դիրքով մնացել է մոտ 15 րոպե։
Նախարարն առաջին անգամ չէ, որ քնում է հանրային միջոցառումների ժամանակ, հայտնել է հեռուստաալիքը։ Մասնավորապես, 2017թ․ Ռոսին այդ դիրքով քնած նկատել են նաեւ Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթի ժամանակ։











