Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի խուսափի պատգամավորների հարցերին պատասխանելուց:
Ավելի վաղ խորհրդարանը արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ տեղեկատվության նախարարներից հաշվետվություն էր պահանջել երկրում կոռուպցիայի իրավիճակի մասին: Բոլոր երեք նախարարներն էլ կառավարող ընտանիքի անդամներ են:
Վերջին մի քանի տարում Քուվեյթի կառավարությունը մի քանի հրաժարական է տեսել: Ակնկալվում է, որ Քուվեյթի էմիր Սաբահ աս-Սաբահը մտերիմ մեկին կնշանակի, որ նոր կաբինետ ձեւավորի:





























