«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացած գործարքներով ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը մարտի 31-ի արդյունքներով կազմել է 370,75 դրամ մեկ դոլարի համար` նախորդ օրվա գործարքների համեմատ աճելով 0,44 կետով:
Ֆոնդային բորսայի տվյալներով, այսօր կատարվել է 13 գործարք` 1,1 միլիոն դոլարի չափով: Եվրոյով գործարքներ չեն արվել:
Միջին շուկայական փոխարժեքը մարտի 31-ին դոլարի համար կազմել է 369 դրամ, եվրոյի համար` 525 դրամ:





























