Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 48-ամյա մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Հալաբյան փողոցի ստորգետնյա անցուղու մոտ մի երիտասարդ՝ Դավիթ անունով, իրենից վերցրել է ոսկյա վզնոցն ու չի վերադարձնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Դավիթն իրականում 24-ամյա Ռաֆայել Հ.-ն է, եւ նույն օրը նրան բերման են ենթարկել:
Քաղաքացուհին հայտնել է, որ մարտի 29-ին ինտերնետային «Ծանոթություն» կայքէջի միջոցով ծանոթացել է ոմն Դավիթի հետ, որը ներկայացել է որպես բժշկական եւ կոսմետիկ մերսման կուրսեր անցկացնող բժիշկ-մասնագետ, այնուհետեւ մարտի 30-ին, ժամը 15.00-ին, Հալաբյան փողոցում հանդիպել են եւ երիտասարդի առաջարկով մտել փողոցի բարերից մեկը՝ մերսման վերաբերյալ ավելի կոնկրետ պայմանավորվելու: Այդ ընթացքում էլ ինտերնետային ծանոթը գաղտնի հափշտակել էր ոսկյա շղթան:
Ռաֆայել Հ.-ն խոստովանել է, որ շղթան ինքն է գողացել:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:





























