Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոլումբիական համալսարանում իր ելույթում նշել է, որ սփյուռքը  Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների համար շատ կարեւոր գործոն է։

«Մինչեւ հեղափոխությունը Հայաստանի կառավարությունը սփյուռքի հետ համագործակցում էր միայն Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։ Այժմ շատ կարեւոր է սփյուռքին ներառել բարեփոխումների ծրագրում։ Մեր սփյուռքում շատ հայտնի մարդիկ կան, եւ մենք հույս ունենք ներգրավել նրանց մեր երկրում բարեփոխումների գործընթացում»,- ասել է նա։