Ռուսաստանի իրավապահ մարմինները ժամանակավորապես իրենց իսպանացի կոլեգաներին են հանձնել Տարիել Մուլուխովին (Օնիանի), ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի պայմաններում`ՌԴ-ում մարդ առեւանգելու համար:

Օնիանիի դատավճիռը, ում լրատվամիջոցները համարում են հանցավոր աշխարհում ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը, ազատ է արձակվել 2010 թվականին, Մոսկվայի պետական դատարանի կողմից:

Քննության վարկածով, Օնիանին իր հանցակիցների հետ 2009 թվականի մարտի 18-ի երեկոյան Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում առեւանգել է մոսկվացի գործարար Ջոննի Մանագաձեին: Առեւանգվածին դաժան ծեծի են ենթարկել, իսկ մի քանի օր անց փրկագնի  դիմաց ազատ արձակել: Ներկայումս, Օնիանիի ժամանակավոր հանձնումը Իսպանիայի իրավապահներին իրականացվում է հետաքննչական  նպատակով: 

Օնիանիի նկատմամբ Իսպանիան միջազգային հետախուզում էր հայտարարել 2006 թվականի մայիսին, անօրինական ճանապարհով ստացված դրամական միջոցների օրինականացման գործով իրականացվող հետաքննության շրջանակներում: Օնիանին ՌԴ-ին կվերադարձվի մոտ երկու շաբաթ հետո: