Օհայո նահանգի իշխանությունները տեսանյութ են հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է բանտարկյալը թմրանյութ եւ հեռախոս ստանում դրոնի օգնությամբ:

Տեսանյութում բանտարկյալը մյուսների հետ քայլում է փողոցում, ապա սկսում է շրջել տարածքով եւ երկնքին նայել: Եվ հանկարծ նա առաջ է գալիս եւ փորձում է երկնքից ընկնող ինչ-որ իր որսալ: Ապա այն թաքցնում է բանտային հագուստի մեջ:

Պարզվել է, որ «ծանրոցում» մարիխուանա եւ հեռախոս է եղել:

Անցած տարի ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունն արգելել էր անօդաչու թռչող սարքերին թռչել 19 բանտերի վրայով: