Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արաբական երկրներում տեղի ունեցող ըմբոստությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Ռոյթերս»-ին։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը սխալ է համարել այն տեսակետը, թե Թունիսից եւ Եգիպտոսից հետո Լիբիայում, Եմենում, Բահրեյնում եւ Սիրիայում հակակառավարական ըմբոստություններն ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից։

«Միջին Արեւելքում նոր դարաշրջան է սկսվել եւ երկրների եղկավարները պետք է բարեփոխումներ իրականացնեն, հակառակ դեպքում կհայտնվեն վտանգի առաջ։ Արաբական նոր երիտասարդությունը ցանկանում է ավելի շատ տնտեսական բարգավաճում եւ ավելի շատ ժողովրդավարություն»,-նշել է Դավութօղլուն։