Ադրբեջանի բանակի զինվոր Անար Զաբիթ օղլու Ջաֆարովը հրազենային վնասվածք է ստացել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւին:

Ջաֆարովը զորակոչվել էր բանակ Քյուրդամիրի շրջանի զոինկոմիսարիատից: Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: