WCIT 2019-ի կազմակերպիչները շարունակում են ներկայացնել ֆորումի զեկուցողներին: Ֆորումի ընթացքում ելույթ կունենան Միչիգան նահանգի հետազոտությունների եւ նորարարությունների համալսարանի փոխնախագահ Սթիվեն Հսուն, Lyft-ում ֆինանսական ռազմավարության գծով փոխնախագահ Միշել դե Բելլան եւ Quant Network-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հիլբերտ Վերդյանը:  

WCIT 2019-ը տեղի կունենա Երեւանում 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովն անցկացվում է Հայաստանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանավորությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Նրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։