2010-ին արտասահմանյան ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսությունը կրճատվել է 41,1 տոկոսով եւ կազմել 1,505 մլրդ դոլար: Ստացվող արտասահմանյան ներդրումների կառուցվածքում ուղղակի ներդրումներին բաժին է ընկել 693,4 մլն դոլար, ինչը 23,5 տոկոսով ցածր է 2009-ի ցուցանիշից: Վարկավորմանը բաժին է ընկել 785,2 մլն դոլար, որի անկումը կազմել է 50,6 տոկոս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

Բանկերը ներդրումների տեսքով ստացել են 150,3 մլն դոլար, ինչպես 2009-ին, պետական կառավարման կառույցները` 313,7 մլն, ինչը 70,5 տոկոսով քիչ է, քան 2009-ին:

2010-ին տնտեսության իրական սեկտորն ստացել է 702,7 մլն դոլար, որը 24,9 տոկոսով քիչէ 2009-ի ցուցանիշից: