Պարզվում է` Րաֆֆի Հովհաննիսյանը միակը չէ, որը ծոմի մեջ անցկացրեց շուրջ 15 օր: «ՉԻ»-ի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը արդեն 12-րդ օրն է միայն ջուր է խմում: «Ասում են, որ նա ոչինչ չի ուտում ոչ թե քաղաքական նպատակներ հետապնդելով,այլ պարզապես կրոնական համոզմունքներից, ըստ այդմ` ընդունված կարգից ելնելով: Երեւի այս պատճառով է, որ Դավիթ Հարությունյանին նրա կոալիցիոն գործընկերներն ու անմիջական «շեֆը»` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, չեն հորդորել դուրս գալ ծոմից: Նրան տեսակցելու չեն այցելել կոալիցիոն նախարարներն ու Երեւանի դպրոցների աշխակերտները:

Եւ չնայած Դավիթ Հարությունյանը 12 օր շարունակ ոչինչ չի կերել, այնուամենայնիվ, մտավարականները նրան կոչով չեն դիմել` խնդրելով առաջնորդել ապագայի փոփոխությունները: Ինչպիսի անտարբերությւոն Դավիթ Հարությունյանի նկատմամբ»,-գրում է «ՉԻ»-ն: