2011-ի մարտի 31-ին, ժամը 12-ի սամաններում ավտովթար է եղել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58.2 կմ-ի հատվածում Mercedes Benc E 240 մակնիշի 11 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Ծակքար գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Հակոբյանը, վարելով նշված ավտոմեքենան, բախվել է նույն գյուղի 25-ամյա բնակիչ Արտյոմ Խլղաթյանի կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի 16 ԼՕ 560 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորներ, 12-ամյա Հենրիկ Հակոբյանը եւ 9-ամյա Արմեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բի-Բի-Ջի» բժշկական կենտրոն:
Իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորներ, 77-ամյա Ռաֆիկ Խլղաթյանը, 55-ամյա Աստղիկ Խլղաթյանը եւ 21-ամյա Արմինե Խլղաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Ոստիկանության Մարտունու բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























