Սեպտեմբերի 28-ին իրանահայերը հարգանքի տուրք են մատուցել սուրբ Գեւորգին Թեհրանում Սուրբ Գեւորգ եկեղեցում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ինչպես նշում է գործակալությունը, արարողությանը մասնակցել է Թեհրանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը:

Արարողությունն ուղեկցվել է հաղորդության ծիսակարգով: