Քութայիսում եւ Թբիլիսիում ահաբեկչությունների կանխման կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Անվտանգության խորհրդի նիստ է գումարել:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա-online»-ը, Սահակաշվիլին ահաբեկչությունները կապել է մի քանի ամիս առաջ Վրաստանում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի դեմ:
«Դա առաջինը չէր եւ վերջինն էլ չի լինի: Մենք պետք է խստացնենք անվտանգության միջոցառումները»,- ասել է Վրաստանի նախագահը:
Սահակաշավիլին շնորհակալություն է հայտնել իրավապահներին ահաբեկչությունների բացահայտման համար:
Ավելի վաղ իրավապահ մարմինները կանխել էին ահաբեկչությունների շարքը Քութայիսում` երկրի երկրորդ մեծությամբ քաղաքում:





























