Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր եւ նկարիչ, Իրանի հայ համայնքի անդամ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ  ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Չորեքշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան:

Այդ միջոցառմանը Իրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ողջունել է Լորիս Ճգնավորյանին եւ մշակույթի մի շարք գործիչների:

Այնուհետեւ նա ընթերցել է ՄԱԿ-ի գործադիր տնօրենի ուղերձը խաղաղության օրվա առթիվ:

Այդ միջոցառման ժամանակ գեղարվեստական եւ հումանիտար գործունեության 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի եւ խաղաղության դեսպան Իրանի կողմից: