Այս տարի Լվովում շարունակվելու են Հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մասնավորապես, նախատեսված է բարեկարգել բակը, որը միացնում է Հայկական եւ Լեսի Ուկրաինկայի փողոցները, վերանորոգել սուրբ Քրիստափորի հուշարձանը, իրականացնել ջրամեկուսացման աշխատանքներ: Այդ մասին հայտնել է Լվով քաղաքային խորհուրդը:
Analitika.at.ua-ի փոխանցմամբ, երեք տարի է` ընթանում են շինարարական աշխատանքները: 2009-ին վերանորոգել են զանգակատունը, 2010-ին` եկեղեցու ֆասադն ու ցանկապատը:
Նշենք, որ շարունակվում են «Գողգոթա» փայտե խորանի աշխատանքները, որոնց վրա աշխատում են ուկրաինացի եւ լեհ մասնագետները:
Հայկական Սուրբ Աստվածամայր տաճարը հիմնվել է 1363թ. եւ Լվովի ամենահին տաճարներից է: Լվովի հայ համայնքը 3,5 հոգի է:





























