Ամերիկյան Մերիլենդ նահանգից զույգը, որը ձեռք է բերել Ջորջիայում 1760 թվականին կառուցված պատմական առանձնատունը եւ լաստանավով տեղափոխել այն ավելի քան 80 կմ հեռու, գրում է Daily Mail-ը:

Արտասովոր տեղափոխման տեսանյութը հայտնվել է Ցանցում:

Նշվում է, որ Իսթոնից դեպի Քվինսթաուն առանձնատան տեղափոխման արժեքը կազմել է շուրջ 1 մլն դոլար:

Առանձնատունը գնել է Քրիստիան Նիլին: Տեսնելով տունը՝ նա նույն ակնթարթում սիրահարվել է, սակայն ցանկացել է ձեռք բերել նմանատիպ տուն, որը գտնվում է ծովափի մերձակայքում:

Այդպես էլ չգտնելով այդպիսի տուն՝ Նիշին որոշել է «տեղաշարժել» իր հավանած առանձնատունը՝ բերելով այն ջրին ավելի մոտ: