Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվել է համայնքապետի ընտրություններում: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:
Նախկին համայնքաապետը հավաքել է 436 ձայն, իսկ նրա հակառակորդը` Սամվել Աղաջանյանը` 522 ձայն:
Քվերակությանը մասնակցել է 975 քաղաքացի, անվավաեր քվեաթերթիկների թիվը 17-ն է:
Նշենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել գյուղում լարված մթնոլորտի պատճառով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ապրիլի 12-ին դպրոցի տնօրեն, արդեն նախկին գյուղապետ Պարույր դուստր Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև բախումների ժամանակ տեղի էր ունեցել ծեծկռտուք, իսկ ապրիլի 13-ի առավոտյան նրա որդին՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան գյուղապետը հրաժարական էր տվել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։




























