Երեւանում քիչ առաջ մի անձ ինքնասպանություն է կատարել` ցած նետվելով «Հաղթանակ» կամջից: Նա տեղում մահացել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են «Շտապօգնության» ծառայության բրիգադը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գրիշա Ամիրխանանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները:

Նրանք սպասում են, որ դեպքի վայր ժամանեն դատաբժիշկը, դիակ տեղափոխող մեքենան:

Ինքնասպանություն գործող անձը տղամարդ է` մոտ 50-55 տարեկան: Առայժմ պարզված չէ նրա ինքնությունը: Իրավապահները ճշտում են նրա տվյալները:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի