Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան, կլուծեն Ջավախքի խնդիրները, որոնք ծագել են դեռ Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներին: Այդ մասին ապրիլի 1-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, Գամսախուրդիայի օրոք սկսված բռնաճնշումները ավելի ինտենսիվ են նախագահ Սահակաշվիլիի օրոք: Այդ մասին վկայում է ոչ միայն դպրոցների խայտառակ վիճակը, Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի չճանաչումը, նաեւ Ջավախքի հայերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:

Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին օգտագործել Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները Ջավախքի հայերի խնդիրները լուծելու համար, նաեւ փոխել արհամարհական վերաբերմունքը հարեւան երկրում ապրող հայերի նկատմամբ:

Գաբրիելյանը միաժամանակ նկատել է, որ Հայաստանի իշխանությունները որոշ խնդիրներ են լուծում, սակայն գլոբալ խնդիրները չլուծված են մնում: