Իրանի նախագահ Հասան Ռուհանին Սաուդյան Արաբիայից ուղերձ է ստացել, որը փոխանցվել է երրորդ երկրի կողմից։ Այս մասին հայտարարել է իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքերով, «եթե Էր Ռիադը պատրաստ է փոփոխել իր քաղաքականությունը, ապա Իրանը ողջունում է դա»։
Ռաբինը չի հստակեցրել, թե ինչ բովանդակությամբ է եղել ուղերձը եւ որ երկրի ներկայացուցիչներն են այն փոխանցել։
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ-ում Իրանի նախագահը հայտարարել էր, որ Եմենի պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում գլխավոր խնդիրն է։ Նրա խոսքերով, «եթե այդ երկրում հրադադար հաստատվի, Թեհրանի եւ Էր Ռիադի տարաձայնությունները կվերանան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի էին ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։ Գրոհներից հետո, այդ վայրերում ուժեղ հրդեհներ էին բռնկվել։
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների համար մեղադրել են Իրանին։ Թեհրանը համարում է, որ այդ հայտարարություններն անհիմն են։
Իրանում հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան Ռուհանիին երրորդ երկրի միջոցով ուղերձ է հղել