Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, թե իրանական օդանավում, որը հարկադիր իջեցվել էր Թուրքիայի տարածքում, զենք է հայտնաբերվել: Զենքը փորձել են արտահանել` խախտելով ՄԱԿ-ի էմբարգոն: Այդ մասին գրում է Jerusalem Post-ը` վկայակոչելով Reuters-ը, որի ձեռքին էլ հայտնվել են որոշ փաստաթղթեր:

Ըստ գործակալության տեղեկությունների, ԱԽ դիվանագետները նշել են, որ զենքի առգրավումը դրական կազդի Թուրքիայի հեղինակության վրա:

Առգրավված զենքը պահվում է Դիարբեքիրի պահեստներում:

Օդանավը մեկնում էր Սիրիա, սակայն հարկադիր իջեցվել էր Դիարբեքիրում:

Թուրքական իշխանությունները զենք եւ զինամթերք էին առգրավել: Դեպքը տեղի էր ունեցել մարտի 16-ին, սակայն դրա մասին հայտնի էր դարձել մոտ մեկ շաբաթ ուշ: