Իսրայելը «կջնջվի աշխարհի քարտեզից Իսլամական հեղափոխության երկրորդ փուլում»։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իրանը անհրաժեշտ ներուժ ունի վերացնելու «կեղծավոր սիոնիստական ռեժիմը» իսլամական հեղափոխության երկրորդ քայլի ժամանակ։

«Այդ անհաջող ռեժիմը (Իսրայելը) պետք է ջնջվի աշխարհի աշխարհագրությունից (իսլամական հեղափոխության) երկրորդ փուլում, եւ դա այլեւս ձգտում կամ երազանք չէ, այլ իրականանալի նպատակ»,- ավելացրել է նա։

Ընդգծելով Իրանի հզորությունն ինչպես հարձակման, այնպես էլ դիմադրության հարցում՝ Սալամին ասել է. «Մենք կարող ենք հարվածել ցանկացած ինտենսիվության, ճշգրտության ցանկացած մեծության թշնամու եւ ցանկացած ոլորտում»։