Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Ստեփան Գեւորգյանին:

Իրաբապահների խոսքով, ծագումով Թբիլիսիից 47-ամյա Գեւորգյանը ձերբակալվել Վյազեմսկայա փողոցում: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտից թմրանյութ էր հայտնաբերվել:

Ձերբակալվածը բազմամյա ստաժով «օրենքով գող» է, նա կապեր ունի հանցավոր աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչների հետ:

Գեւորգյանը համակարգել է բնակարանային գողություններով զբաղվող հանցախմբերը, նա ինքը վաղուց անձամբ գողություններ չէր կատարում, թեեւ բանտերում է անցկացրել 35 տարի: Նրա դեմ քրգործ է հարուցվել, եւ սպառնում է 3 տարվա ազատազրկում: