Ավստրալական Քվիսլենդ նահանգի ոստիկանությունը հրապարակել է երկու կատուներին փրկելու հուզիչ կադրեր, հայտնում է Vesti-ն։
Փրկարարները, որոնք գործել են ոստիկանության կազմում, կենդանիներին հայտնաբերել են Բրիսբենի արվարձան Մորնինգսայդում հրդեհի մարման ժամանակ։ Կատուները ծուխ էին շնչել եւ կորցրել էին գիտակցությունը։
Հրշեջները քառոտանի տուժածներին տարհանել են մաքուր օդ եւ գործի են դրել թթվածնային դիմակները։ Շուտով իմպրովիզացիոն վերակենդանացման գործողություններին միացել են շտապօգնության աշխատակիցները, որոնք անասնաբույժների դեր են ստանձնել։
Որոշ ժամանակ անց կատուներն ուշքի են եկել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հույս է հայտնել, որ տուժած կենդանիներին կհաջողվի ամբողջովին առողջանալ։











