Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում կազմակերպված «Մարդու իրավունքները համընդհանուր են» թեմայով միջոցառմանը:

ԱԺ նախագահ Արրատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այդ հնարավորությունը նրան տրվել է ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ․

«ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ և աջակցությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հնարավորություն ունեցավ մասակցել ԵԽԽՎ֊ում "գորշ գոտիների" վերաբերյալ քննարկմանը»,- գրել է նա։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ-ը առաջին անգամ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, իսկ Մարդու իրավունքների համընդհանրության հարցը նստաշրջանի օրակարգ ընդգրկվել է Հայաստանի ջանքերով: