Հանրապետական կուսակցությունում չկան տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ՀՀԿ-ում բոլորը ներկայացնում են մեկ սերունդ, մամուլի ասուլիսում հայտարարել է 61-ամյա պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե 2012թ. ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակում չեն ընդգրկվելու «հին գվարդիայի» ներկայացուցիչները:
«Եթե անկեղծ, ես ինքս էլ չեմ ձգտում պատգամավոր դառնալ, այս գործն իմ սրտով չէ, բայց եթե կուսակցությունը որոշի, որ օրինաստեղծ գործունեության ավելի արհեստավարժ գիտակի չի գտնի, ես այս անգամ էլ կհամաձայնվեմ պատգամավորի մանդատի»,- պարզաբանել է Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, թե Հանրապետական կուսակցությունը 2012թ. վերանայելու է իր ռազմավարությունը, ըստ որի այժմ ԱԺ-ում են հայտնվել ձեռնարկատերեր, որոնք շատ քիչ են հաճախում նիստերին: «Այս անգամ մենք ձգտելու ենք ավելի քիչ գորածարարներ վերցնել»,- ասել է Զոհրաբյանը:





























