Ապրիլի 1-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին են ներկայացրել ռուսական նոր մակնիշի «E mobile» ավտոմեքենաների առաջին մոդելների ցուցադրությանը։ Երկրի վարչապետը որոշել է հենց այս ավտոմեքենայով գնալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի  նստավայր` Գորկի, որտեղ տեղի է ունենալու անվտանգության խորհրդի նիստը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես դեռ պատրաստ չեմ վերջնական եզրակացություն անել, ես այս մեքենայով դեռ չեմ երթեւեկել, հիմա կփորձեմ: Մեզ մոտ շուտով կսկսվի անվտանգության խորհրդի նիստը, ուզում եմ ձեր այս «E mobile»-ով գնալ Դմիտրի Անատոլեւիչի մոտ եւ ցուցադրել նոր մոդելը»,-ասել է Պուտինը ինովացիաների եւ բարձր տեխնալոգիաների կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։