Իրանական դատարանը երկրի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հասան Ֆերեյդունին, կոռուպցիայի մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Հասան Ֆերեյդունը բողոքարկման քննարկման արդյունքներով դատապարտվում է 5 տարվա ազատազրկման»,- նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

Ֆերեյդունին ձերբակալել էին 2017-ի հուլիսին: Քննությունը չի բացահայտում առաջադրված մեղադրանքների բոլոր մանրամասները՝ սահմանափակվելով միայն մի շարք կոռուպցիոն ֆինանսական սխեմաներին նրա ներգրավվածության մասին տեղեկությամբ: Ձերբակալության պահին Ֆերեյդունը Իրանի նախագահի խորհրդականն էր: