Գյումրիում մարտի 31-ին ժամը 15.30-ի 35-ամյա Գագիկ Ն.-ն «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով քաղաքի Հաղթանակի եւ Մայակովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա Հակոբ Ջ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթ կատարողը նույն ավտոմեքենայով 75-ամյա ծերունուն տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























