Մինեսոտա նահանգի շրջանային դատարանը վճռել է օրինական համարել Մինեսոտայի Համալսարանի «Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի» կողմից ստեղծված «սեւ ցուցակը», որում ընդգրկված են նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտող կայքեր:
Դաշնային դատարանը մերժել է ԱՄՆ Թուրքական Կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտայի համալսարանի` նշելով, որ համալսարանը գործել է օրենքի շրջանակներում, երբ իր ուսանողներին արգելել է օգտվել Հայոց ցեղասպանությունը ժխտող կայքերից: Շրջանային դատավոր Դոնովան Ֆրենկը նշել է, թե «Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնը պաշտպանված է գիտական ազատությամբ, երբ իր ուսանողներին հայտնում է, որ Ամերիկայում թուրքական կոալիցիայի պատրաստած կայքն անվստահելի է ու միտված է անարգանք հասցնելուն»:
Համալսարանի ընդհանուր խորհրդի ղեկավար Մարկ Ռոտենբերգը նշել է, որ իրենք անչափ գոհ են նման որոշումից:





























