Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում ռազմավարական զորավարժության մարտական հրաձգության փուլից առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին եւ սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ից: