Իրանում հայտարարել են ԻՀՊԿ «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ մահափորձի խափանման մասին, փոխանցում է Mehr-ը:
ԻՀՊԿ հետախուզական ծառայության տնօրեն Խոջատոլեսլամ Հոսեյն Թաեբը հայտարարել է, որ «հրեա-արաբական հետախուզական ծառայությունները մի քանի տարի մշակել են Սոլեյմանիի սպանության ծրագիրը, ինչպես նաեւ կրոնական պատերազմի սադրանքները»: Նրա խոսքով՝ գեներալի վրա հարձակումը, որը պետք է տեղի ունենար Իրանի Քերման նահանգում, խափանվել է:




























