Կենսաթոշակները Երեւանում կսկսեն վճարվել ապրիլի 2-ին, շաբաթ օրը:

«Հայփոստից» NEWS.am-ին հայտնում են, որ ի տարբերություն նախորդ ամիսների, Երեւանում, առաջին օրից սկսած կենսաթոշակները միաժամանակ կվճարվեն ինչպես «Հայփոստի» փոստային բոլոր բաժանմունքներից, այնպես էլ տանը` փոստատարի առաքման միջոցով:

Առաջին իսկ օրվանից, այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ տանը, կստանան տանը: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ փոստային բաժանմունքից, կստանան բաժանմունքից:

Այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ տանը, սակայն տանը չեն եղել, իրենց կենսաթոշակը կարող են ստանալ նաեւ փոստային բաժանմունքից, ամեն օր, ժամը 16:00-ից հետո: