Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 1-ին շփվել է Comedy club նախագծի անդաների հետ, որոնք պետության ղեկավարին iPad են նվիրել` իրենց ելույթների տեսագրություններով եւ ամանորյա ուղերձով դիմել են Ռուսաստանի նախագահին ժողովրդի անունից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպումը անցել է նախագահի մերձմոսկովյան Գորկի նստավայրում: Այն սկսվել է կատակ նորություններով:
Հանդիպմանը մասնակցել են Անդրեյ Ավերինը, Տիմուր Բատրուդինովը, Պավել Վոլյան, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Նեզլոբինը, Սերգեյ Սվետլակովը, Սեմյոն Սլեպակովը, Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խառլամովը:
Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը նախագծի գեղարվեստական ղեկավարն է, իսկ պրոդյուսերը Արթուր Ջանիբեկյանն է:





























