Դուբայի Մուհամեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնը չի բացառում ԱՄԷ-ից կին տիեզերագնացի հայտնվելու հնարավորությունը ՄՏԿ-ում, Դուբայի հեռուստատեսության եթերով ասել է  տիեզերագնացների պատրաստման ծրագրի ղեկավար Սալեմ ալ Մարին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչպես տեսաք,  պետությունը ոգեւորված է, շատ երջանիկ է տիեզերքում Խազայի ներկայությամբ ու նրա վերադարձով, եւ իհարկե, մենք պետք է հաջորդ առաքելություններն ունենանք, ինչու ոչ, կարող է եւ կին թռչել»,- ասել է ալ Մարին «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավի վայրէջքի տեղից, որի վրա էմիրաթցի առաջին տիեզերագնացն էր։

Խազա ալ Մանսուրին դարձավ էմիրաթցի առաջին աստղագնացը, ինչպես նաեւ առաջին արաբ տիեզերագնացը, որ եղել է ՄՏԿ-ում։