Թուրքիայի Օսմանիյե նահանգի Հասանբեյի շրջանում զինվորական մեքենայի անցնելու ընթացքում հեռակառավարվող ական է պայթել, որի ընթացքում 6 զինվորական է վիրավորվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ պայթյունից անմիջապես հետո մոտակա անտառում թաքնված քուրդ զինյալները կրակ են բացել զինվորական մեքենայի ուղղությամբ։
Բախման վայր են ժամանել ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը՝ գտնելու հեռացող քուրդ զինյալներին։





























