Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 83-ամյա բնակիչ Աշոտ Օհանջանյանը որսորդական հրացանից կրակել է Ոստիկանության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանի աշխատասենյակի պատուհանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս հայտարարեց ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Նման դեպք, իրոք, եղել է, այժմ մանրամասներ են պարզվում, փորձաքննություն է նշանակվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առավել հանգամանալից տեղեկություններ մեզ կտրամադրի վաղն առավոտյան։

Նշենք, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 83-ամյա բնակիչ Աշոտ Օհանջանյանը մարտի 30-ին որսորդական հրացանից կրակել է Ոստիկանության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանի աշխատասենյակի պատուհանին։ Կրակոցի պահին ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացնելիս է եղել։ Փամփուշտն ընկել է ոստիկանի հանգստյան սենյակ։

Հաղորդվում է, որ Աշոտ Օհանջանյանը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի նյարդաբանական դիսպանսերում։