«Ադրբեջանն ուժ չի կիրառել եւ չի կիրառի քաղաքացիական օբյեկտների դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պետական քաղավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովի սպառնալիքները, թե իրենք կհարվածեն Ստեփանակերտի օդանավակայան ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռներին։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խոստացել էր Երեւանից Լեռնային  Ղարաբաղի Հանրապետություն թռչող օդանավի առաջին ուղեւորը լինել։ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի աշխատել մայիսի 9-ից։